Կանխարգելում և բուժում տանը
Կանխարգելենք ուռուցքների առաջացումը
Շատերին է հետաքրքրում, թե որ մթերքի օգտագործումն է օգնում կանխարգելել ուռուցքների առաջացումը: Փորձենք պարզել: Կաթնաթթվային մթերքը ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների, հատկապես, գաստրիտի, դիսբակտերիոզի, փորկապությունների, կոլիտի կանխարգելման լավագույն միջոցն է:
Դրանց մեջ պարունակվող կաթնաթթվային մանրէները ճնշում են աղիներում նեխման գործընթացը: Վերջերս գիտնականները մածունի և յոգուրտի մեջ հայտնաբերել են հակաուռուցքածին նյութեր, որոնք մարսողական օրգանները պաշտպանում են ուռուցքաբանական հիվանդություններից:
Մուգ կարմիր տեսակի խաղողը կամ կարմիր չոր գինին (օրական 1 գավաթից ոչ ավելի) օժտված են հակաքաղցկեղային ակտիվությամբ: Կենտուկիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են, որ մուգ գույնի խաղողի կորիզներն ու կճեպն օգնում են պայքարել լեյկեմիայի դեմ: Փորձարկումների ընթացքում հիվանդներին առաջարկվել է ընդունել խաղողի կորիզների հյութամզվածք: Պարզվել է, որ հյութամզվածքում պարունակվող ռեսվերատրոլն ակտիվացնում է սպիտակուցը, որն էլ հանգեցնում է վատ բջիջների ոչնչացման: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտություններն ապացուցել են ռեսվերատրոլի` ստամոքսի քաղցկեղի նվազման ռիսկի ունակությունը, ինչպես նաև դրա ճնշման ազդեցությունն արդեն կազմավորված ուռուցքի զարգացման վրա:
Լոլիկն օգնում է նվազեցնել կերակրափողի, կրծքագեղձի, թոքերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, հատկապես, շագանակագեղձի, հաստ և ուղիղ աղիների չարորակ ուռուցքների ռիսկը, շնորհիվ դրա մեջ առկա կարոտինոիդ լիկոպենի պարունակության: Իտալացի գիտնականներն ուսումնասիրել են աղիների քաղցկեղով հիվանդությամբ 2700 պացիենտների սննդակարգը և այն համեմատել պարբերաբար լոլիկ օգտագործող 2900 լիովին առողջ մարդկանց հետ: Պարզվել է, որ լոլիկային սննդակարգի հետևորդներն աղիների քաղցկեղով հիվանդացել են 30-40%-ով ավելի քիչ, քան նրանք, ովքեր լոլիկ օգտագործել են դեպից դեպք:
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները 6 տարվա ընթացքում հետևել են 47 հազար տղամարդու, ովքեր ռիսկի խմբում են գտնվել: Մի խումբն ամեն օր լոլիկ է օգտագործել, իսկ մյուս խումբն ընդհանրապես այդ բանջարեղենը չի կերել: Լոլիկի սիրահարների մոտ շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության ռիսկը 21-34%-ով նվազել է: Ֆիլադելֆիայի և Դետրոյթի ուռուցքաբանների հետազոտությունները պարզել են, որ վիրահատությունից առաջ լիկոպեն ընդունած շագանակագեղձի քաղցկեղով պացիենտների մոտ հեռացված ուռուցքն ավելի փոքր չափերի է եղել և մետաստազներ հազվադեպ են զարգացել: Հետազոտվող խմբի պացիենտներն օրական մոտ 460 գրամ լոլիկ են կերել, ընդ որում, ոչ միայն հում վիճակում: Լիկոպենն օգտակար հատկությունները չի կորցնում նույնիսկ, եթե լոլիկը խաշվել կամ տապակվել է:
Նարնջի և մանդարինի մեջ հայտնաբերվել են թոքերը քաղցկեղից պաշտպանող բնական նյութեր: Ամերիկացի գիտնականներն այս մրգերից ստացել են 22 ակտիվ նյութերի հյութամզվածքներ, այդ թվում` տանգերետին, նոբիլետին և սինենսետին, որոնք կրճատում են ուռուցքային բջիջների բազմացումը: 1 բաժակ նարնջի թարմ քամած հյութը բավական է, որպեսզի օրգանիզմի օրական պահանջը ասկորբինաթթվով լրացվի, նաև բջիջները պաշտպանի ուռուցքների առաջացումից:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին E-ի բարձր պարունակությամբ կանայք հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հոդին հատուկ նշանակություն է տալիս ձիթապտղի ձեթին, որի մեջ այս վիտամինի պարունակությունը բարձր է: Նրա կարծիքով, այն 25%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ձկան մեջ պարունակվող օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներնը նույնպես ունակ են կանանց պաշտպանել կրծքագեղձի քաղցկեղից: Իսկ սելենը, որը պարունակվում է գրեթե բոլոր տեսակի ծովամթերքի մեջ, օգնում է կանխարգելել ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի ուռուցքների զարգացումը:
Կաղամբի բոլոր տեսակները (հատկապես, բրոկոլին), բժիշկների հավաստմամբ, պարունակում են սուլֆորաֆան, որն ունակ է ճնշել ուռուցքի աճը:
Կարդացեք նաև
Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...
Կարող է լինել թեթև կամ ծանր ցրտահարություն:Թեթև ձևի ժամանակ սովորաբար ցրտահարվում են այտերը, քիթը, ականջները, ոտքերը, ձեռքի մատները, որոնք դառնում են սպիտակ և կորցնում են զգայունությունը:Այս դեպքում...
Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների...
Առաջին օգնության համար անհրաժեշտ լավագույն միջոցներից մի քանիսը կարելի է հենց խոհանոցում գտնել, հաղորդում է FoxNews-ը: Ճիշտ է՝ դեղատուփի մեջ մշտապես պահվող վիրակապի եւ քսուքների կարեւորությունը կասկած չի հարուցում...
Իմունային համակարգը պաշտպանում է մեր օրգանիզմը հիվանդություններ հարուցող տարրերից եւ մանրէներից, ուստի կարեւոր է, որ այն հնարավորինս բարձր արդյունավետությամբ աշխատի...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...
Բնածին հիպոթիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` թիրոքսին և տրիյոդթիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն...
Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել...
Ձմռանը գերադասելի է խմել սև, այլ ոչ թե կանաչ (ամառային) թեյ։ Իսկ սև թեյին ավելացրած համեմունքները պաշտպանում են մրսածությունից, ունեն առույգացնող, թարմացնող հատկություն...
Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:
Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն